ԱՄՆ-ի ղեկավարության «հերթական թշնամական գործողությունը» խոչընդոտում է երկու երկրների փոխգործակցության. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատուն
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ նոր հակառուսական պատժամիջոցները Ռուսաստանի հետ հարաբերություններն ավելի խորը փակուղի են տանում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դիվանագիտական գերատեսչությունը հիշեցրել է, որ մարտի 15-ին բազմաթիվ հրապարակումներից և գերատեսչական կայքերից դրանք հեռացնելուց հետո ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԱՄՆ գանձապետարանը լրացուցիչ անձնական պատժամիջոցներ են հայտարարել ռուս պաշտոնյաների դեմ։ Սահմանափակումները վերաբերել են Ռուսաստանի պաշտպանության ոլորտի 11 ներկայացուցիչների, այդ թվում՝ Ռուսաստանի գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովին, «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևին և ՌԴ պաշտպանության փոխնախարարներին։
Ռուսաստանի դեսպանատանն ընդգծել են, որ ԱՄՆ-ի ղեկավարության «հերթական թշնամական գործողությունը» խոչընդոտում է երկու երկրների փոխգործակցության առանց այն էլ քիչ ուղիների պահպանմանը։ Դիվանագիտական գերատեսչությունից խոստացել են, որ ամերիկյան կողմի այս քայլերն անպատասխան չեն մնա, ինչպես պահանջում է փոխադարձության սկզբունքը։