Պետք է խոստովանենք, որ Ուկրաինան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պետք է ընդունել, որ իր երկիրը չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Տարիներ շարունակ մենք լսել ենք իբր բաց դռների մասին, բայց լսել ենք նաև, որ չենք կարող այնտեղ մտնել, դա ճիշտ է, մենք պետք է դա խոստովանենք»,-ասաց նա Միացյալ արշավախմբի ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է առցանց:
Նաև Ուկրաինայի ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ իր երկրի վրայով ոչ թռիչքային գոտի ստեղծել, սակայն հավելել է, որ Կիևը հասկանում է, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել։