Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Վազող տողեր

Արմեն Գևորգյան. Հույս ունեմ, որ մեզ համար հայ, ուկրաինացի և Եվրոպայի այլ երեխաների տառապանքները աշխարհաքաղաքական ծագում չունեն

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանն այսօր հեռավար մասնակցել է ԵԽԽՎ լիագումար արտահերթ նիստին և ելույթ ունեցել.

«Հարգելի գործընկերներ,

Հետևելով այս օրերի քննարկումներին՝ ակամայից հարց է ծագում. իսկ ո՞ւր էր մեր կազմակերպությունը, երբ Ադրբեջանը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) դեմ պատերազմ էր սանձազերծում և օկուպացնում Եվրոպայի Խորհրդի մեկ այլ անդամի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքները։

Հիշեցնեմ, որ 2020թ-ի սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ սկսեց՝ հայ ժողովրդին իր պատմական հողի վրա ապրելու իրավունքից զրկելու համար: Թուրքական ռազմական ԱԹՍ-ներով սպանվում էին հազարավոր մարդիկ, ավերվում էին հիվանդանոցներ, դպրոցներ ու խաղաղ բնակչության տները։ Ինչպիսի՞ հիասթափություն ապրեցին Հայաստանի և Արցախի հասարակ քաղաքացիները, երբ նրանք Եվրոպայի Խորհրդի կողմից այդպես էլ չտեսան պատժամիջոցներ:

Իսկ արդյոք գիտե՞ն Եվրոպայի Խորհրդի իմ գործընկերները այս օրերին Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին։ Մեկ շաբաթից ավել է, ինչ այստեղ բնակչությունը ստիպված է ապրել առանց գազի և էլեկտրականության, պարբերաբար կրակ է արձակվում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի կառավարությունը բնիկ ժողովրդին հետևողականորեն կոչ է անում լքել սեփական տները, հակառակ դեպքում կլինեն իրական հետևանքներ։ Այս ամենը վկայում է էթնիկ զտումների մասին և միջազգային իրավունքի տարրական նորմերի ակնհայտ խախտում է։

Կկարողանա՞ արդյոք մեր կազմակերպությունը կանխել նոր ողբերգությունը Լեռնային Ղարաբաղում: Այս կասկածներն առաջանում են հաշվի առնելով այն, որ այս դահլիճում ընդունված բանաձևերը, արհեստականորեն երկու կողմերին հավասար մեղադրելով, փաստացի լեգիտիմացնում են Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքները։

Լինելով Հայաստանի ներկայացուցիչ՝ շատ լավ հասկանում եմ ցանկացած պատերազմի ողբերգությունը և Ուկրաինայում շուտափույթ խաղաղության կոչ եմ անում։ Որքան էլ որ մեր` հայերիս համար ցավալի է տեսնել Ուկրաինայում շարունակվող աղետը, մեզ համար անընդունելի են միջազգային կազմակերպությունների տարբերակված մոտեցումները։ Խաղաղության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը չի կարող փոքր և մեծ պետությունների համար տարբեր լինել։ Չկան լավ ու վատ պատերազմներ։ Ես իսկապես հույս ունեմ, որ մեզ համար հայ, ուկրաինացի և Եվրոպայի այլ երեխաների տառապանքները աշխարհաքաղաքական ծագում չունեն։

Մենք պետք է մտորենք այն հարցի շուրջ, թե ինչու են Եվրոպայում անընդհատ պատերազմներ լինում։ Մեր պատմական առաքելությունը չկորցնելու համար՝ մենք պետք է խորհենք, թե ինչո՞ւ Խորհրդային Միության փլուզումից հետո չկարողացանք կերտել ավելի համախմբված ու հակամարտություններից զերծ Մեծ եվրոպական ընտանիք»։