Սրանք ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ»-ի համահիմնադիր Էդգար Էլբակյանը «ԱՆՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» վերտառությամբ, գրել է.
• ՀՀ կոլաբորացիոնիստական վարչակարգի անպաշտպանության նախարարությունը իբր «հերքել է» Հանդ գյուղատեղիի, Ներքին Հանդ գյուղի գերեզմանատան և ջրի աղբյուրի գրավման լուրերը։
• Եթե կոլաբորացիոնիստերենից թարգմանենք սրանց գրածը, կստացվի հետևյալը՝ «մենք Սյունիքի էդ 2 կիլոմետրանոց հատվածը հլը էն բանավոր փոխըմբռնման վախտերով էինք հանձնել թուրքերին՝ ճամփա հարթելով Կապան-Մեղրի մայրուղու գրավման համար, ուղղակի անտեր ձյունը խանգարում էր, չէր թողնում մեր թուրք ախպերները դիրք կահավորեին նորմալ, հիմա են կահավորել, ի՞նչ եք չուզողություն անում»։
• Կրկնում եմ՝ Հայաստանի իշխանությունը զավթված է թյուրքամետ կոլաբորացիոնիստական վարչակարգի կողմից, որ սպասարկում է Թուրքիայի և Ադրբեջանի կոլեկտիվ շահերը։
• Սրանք ժամանակին Սև լճի անկումն ու Անթալիայի ֆորումին մասնակցելն էլ էին հերքում։ Ճշմարիտ քաղաքական հայը չպիտի հավատա ինչպես բուն թյուրքերի, այնպես էլ նրանց հայաստանյան դրածոների ոչ մի խոսքին։
