Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է Պուտինի հետ հանդիպելու Զելենսկու պատրաստակամության մասին
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հաստատել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով BFMTV-ին։
«Մեր նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ։ Նա պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ուկրաինայի նախագահն ունի բնակչության ամբողջական աջակցությունը՝ 90 տոկոս, և ժողովուրդը նրան բանակցությունների լիարժեք մանդատ է տվել՝ Ուկրաինայի ազգային շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա։
Վերեշչուկի խոսքով՝ հանդիպմանն Ուկրաինան ցանկանում է քննարկել հրադադարը, հումանիտար միջանցքների աշխատանքը, ինչպես նաև բանակցություններ սկսել քաղաքական գործընթացի շուրջ։