Մոսկվան դադարեցնում է 8-ամյա պատերազմը, որը վարում էր Կիևը․ Լավրով
Ռուսաստանը դադարեցնում է պատերազմը, որը Կիևի ռեժիմն 8 տարի վարում էր Դոնբասի բնակչության դեմ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել էր, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իրեն խնդրել է Լավրովին ուղերձ փոխանցել` Ուկրաինայի շուրջ քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին։
«Իրանի արտաքին գործերի նախարարը փոխանցեց պարոն Կուլեբայի ցանկությունը, որ անհրաժեշտ է շուտափույթ դադարեցնել պատերազմը: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք հենց դա ենք անում: Մենք դադարեցնում ենք պատերազմը, որը վարում էր Կիևի ռեժիմը՝ Դոնբասի բնակչության դեմ՝ առնվազն 8 տարի: Այս պատերազմը պետք է դադարեցվի, հատկապես հիմա, երբ մենք ևս մեկ անգամ տեսնում ենք Կիևի արմատականների իրական դեմքի հաստատումը․ երեկ «Точка-У»-ով հարձակվել են Դոնեցկ քաղաքի կենտրոնի վրա»,- ասել է Լավրովը։