Կարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում
Հասարակություն

Քննիչը պարտավոր էր անհապաղ վերացնել Արգամ Աբրահամյանի իրավունքի՝ արդեն իսկ երկարատև խախտումը. փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քանի որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և ՀՀ գլխավոր դատախազությունը վստահորդիս՝ Արգամ Աբրահամյանի առանձնատան հետ կապված իրենց հայտարարություններն ու պարզաբանումներն արդեն իսկ ներկայացրեցին, ուստի որպես Արգամ Աբրահամյանի ներկայացուցիչ, ներկայացնեմ մեր դիրքորոշումը։

Այսպես, Արգամ Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող առանձնատան նկատմամբ քննիչի գրության հիման վրա կադաստրի կոմիտեում սահմանափակում էր կիրառվել, որի պատճառով Արգամ Աբրահամյանը երկարատև զրկված էր իր սեփականությունն անարգել տնօրինելու իրավունքից, որպիսի իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ։

Արգամ Աբրահամյանի սեփականության իրավունքի խախտումը վերացնելու նպատակով բողոք ենք ներկայացրել դատարան և դատարանն իրավացիորեն գտնելով, որ բողոքը հիմնավոր է, այն բավարարել է՝ քննիչին պարտավորեցնելով վերացնել Արգամ Աբրահամյանի իրավունքների խախտումները։

Արդյո՞ք եթե դատախազը դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, ապա դատարանի որոշման ի կատար ածումը պետք է կասեցվեր։

Իհարկե՝ ՈՉ։

Ընդհակառակը՝ քննիչը պարտավոր էր ԱՆՀԱՊԱՂ վերացնել Արգամ Աբրահամյանի իրավունքի՝ արդեն իսկ երկարատև խախտումը, քանզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով շատ հստակ սահմանված է, որ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏՆՈՒՄ ԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԻՑ:

Իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր ենթակա է կատարման ցանկացած պաշտոնատար անձի կողմից: Ավելին, այն դիտավորյալ չկատարելը նույնիսկ քրեական պատասխանատվություն է առաջացնում։

Ինչ վերաբերում է ՀՀ դատախազության այն պարզաբանմանը, որ վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո այդ դատական ակտի ի կատար ածումը պետք է կասեցվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, ապա հարկ է հատուկ ընդգծել, որ այդ նորմը սահմանված է հետևյալ կերպ․ «Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը»։

Այսինքն, որպեսզի սույն դեպքում դատախազի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելը կասեցներ առաջին ատյանի դատարանի որոշման ի կատար ածումը, ապա դա հատուկ պետք է նախատեսված լիներ օրենսգրքով, որպիսի որևէ նորմ օրենսգրքում չի նախատեսվել, ինչի մասին քաջատեղյակ է նաև դատախազությունը, հակառակ դեպքում այդ նորմը կվկայակոչեր իր պարզաբանման մեջ։

Իսկ ինչ վերաբերում է դատախազության պարզաբանման այն հատվածին, թե վերջին տարիներին ձևավորվել է կայուն պրակտիկա, ըստ որի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք տանելը կասեցնում է դրանց կատարումը, մինչև վերադաս դատարանի կողմից որոշման կայացումը, ապա հարկ է նշել, որ որևէ անօրինական պրակտիկա չի կարող արդարացնել օրենքի սխալ կիրառումն ու անձի սահմանադրական իրավունքների խախտումները»։