Լավրովը շնորհակալություն է հայտնել Իրանին Ուկրաինայի նկատմամբ իր օբյեկտիվ դիրքորոշման համար
Ռուսաստանը երախտապարտ է Իրանին Ուկրաինայի նկատմամբ իր օբյեկտիվ դիրքորոշման համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքին։
«Իհարկե, մենք անդրադարձանք Ուկրաինայում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք շնորհակալություն հայտնեցինք իրանցի գործընկերներին իրենց օբյեկտիվ, հավասարակշռված դիրքորոշման, Ռուսաստանի անվտանգության մտահոգությունները հասկանալու համար, որոնք առաջացել էին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների ապակայունացնող գործողությունների արդյունքում»,- ասել է Լավրովը՝ Իրանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։