Արդյոք ՌԴ-ն դուրս կգա Եվրախորհրդից․ պարզաբանում է Պեսկովը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչ է մտածում Վլադիմիր Պուտինը Եվրախորհրդից Ռուսաստանի դուրս գալու մասին։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Մինչ այժմ նախագահի կողմից այդ հարցի վերաբերյալ հայտարարություններ չեն եղել», - ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ երբ ձևակերպվի պետության ղեկավարի կարծիքը, կհայտարարվի նախագահի տեսակետը։
Մարտի 10-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց Եվրախորհրդից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու մասին՝ մեղադրելով Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին այս կազմակերպության ոչնչացման մեջ։ Դաշնային խորհուրդը պատմել է, թե ինչպես Ռուսաստանը կկարողանա դուրս գալ Եվրախորհրդից և նշել, որ դրանից հետո ՌԴ քաղաքացիները չեն կարողանա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։