Մալիշկայի կեսն իմ բարեկամներն են, 1000-ներով էլ օգնություն եմ բաժանում, բայց 80%-ը Փաշինյանին ընտրեց՝ այս ապագայի համա՞ր․ Արա Աբրահամյան (տեսանյութ)
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հետ Հայաստանում է ծանոթացել՝ ընտրություններից առաջ։
«Այստեղ ծանոթացա տղայի հետ՝ Տիգրանի հետ, ուզում էի օգնել, բայց ի՞նչ ստացվեց»,-ասաց նա ասուլիսի ժամանակ։
Նա բերեց Մալիշկայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները՝ իբրև օրինակ․ «Մալիշկայի կեսն իմ բարեկամներն են, 1000-ներով էլ օգնություն եմ բաժանում, բայց ընտրությանը 30-40 ձայն տվեցին»,- ասաց Աբրահամյան՝ մատնանշելով իր կողմից գյուղին տրամադրած նյութական աջակցությունները։
Նա նկատեց, որ չի նեղանում իր գյուղացիներից, բայց և չի հասկանում, թե գյուղի 80%-ը ինչու ընտրեց Փաշինյանին։
«Այս ապագայի համա՞ր ընտրեցին, չեմ հասկանում»,- հարցադրեց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում