Ո՞նց Արցախն օգնության կարիք չունի․ խոսե՞լ եք առողջապահության կամ կրթության նախարարի հետ․ Թեհմինա Վարդանյան (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին չգոհացրեց Երևանի քաղաքապետի հայտարարությունը, թե Արցախն օգնության կարիք չունի։
Հաշվի առնելով գազամուղի պայթելուց հետո Արցախում ստեղծված իրավիճակը՝ Թեհմինա Վարդանյանը նկատեց, որ այս պահին արցախցին ամեն ինչի կարիք ունի և ամեն մի մանրուք նրա համար կարող է օգնություն լինել։
Այունհետև դիմելով քաղաքապետարանի կրթության ու առողջապահության վարչությունների ղեկավարներին՝ հարցրեց․ «Դուք խոսե՞լ եք Արցախի առողջապահության նախարարի, կրթության նախարարի հետ՝ ի՞նչ վիճակում են հիվանդանոցներն ու դպրոցները»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում