Ուկրաինայի ԳՇ-ն հայտնել է ՌԴ մարդկային կորուստները
Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմում են ավելի քան 13500 անձնակազմ, ոչնչացվել է նաև 1279 զրահամեքենա։
Այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Բացի այդ, ռուսական բանակի կորուստները կազմել են 404 տանկ, 150 հրետանային համակարգ, 64 բազմակի հրթիռային համակարգ, 36 հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ), 81 ինքնաթիռ, 95 ուղղաթիռ, 640 մեքենա, 3 նավ, 9 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):