Իսրայելցի զինվորականները սպանել են պաղեստինցի դեռահասի
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պաղեստինցի դեռահաս է սպանվել իսրայելցի զինվորականների կողմից, ևս երեք պաղեստինցի վիրավորվել է Հորդանան գետի արևմտյան ափին:
Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելցի զինվորները ճամբար են մտել տեղի բնակիչներից մեկին ձերբակալելու համար, որից հետո բախումներ են սկսվել պաղեստինցիների հետ։