Լվովում տագնապի ազդանշան է հնչեցվել. մարդիկ խուճապահար այս ու այն կողմ են փախչում (տեսանյութ)
Այսօր երեկոյան տագնապի ազդանշան է միացվել Ուկրաինայի արևմուտքում տեղակայված Լվով քաղաքում, որտեղ նախքան Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության սկսելը տեղափոխվեցին մի շարք գերատեսչություններ, դեսպանատներ և այլն։
Կարճատև տեսանյութում երևում է, որ ազդանշանի սկզբում մարդիկ խուճապահար այս ու այն կողմ են փախչում, իսկ որոշների համար դա կարծես սովորական ձայն լինի։