Հարյուրավոր սիրիացի վարձկաններ արդեն Ռուսաստանում են․ Ուկրաինայի ԳՇ
Սիրիայի տարածքում վարձկանների հավաքագրման կենտրոններ են բացվել, որտեղ վերջին օրերին հավաքագրվել է ավելի քան հազար մարդ, մոտ 400-ն արդեն ժամանել է Ռուսաստան՝ նպատակ ունենալով հետագայում մասնակցել Ուկրաինայի հետ պատերազմին, ըստ Ուկրաինայի ԳՇ-ի։
Ըստ տեղեկությունների՝ ուկրաինական սահմանի մոտ ճամբարներ են ստեղծվել Ռոստովի և Գոմելի մարզերում՝ նրանց տեղավորման և վերապատրաստման համար։
Նշվում է, որ ռուսական զորքերը շարունակում են պաշարներ կուտակել Ուկրաինայի դեմ պատերազմ մղելու համար։