Դավիթ Առաքելյանն այսօր պաշտոնազրկվեց. Ալեն Սիմոնյանը նրան հե՞տ է տանում Ազգային ժողով
Դավիթ Առաքելյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակված հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.
Դավիթ Առաքելյանին 2022 թվականի մարտի 14-ից ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ՀՀ նախագահի լիազորությունները կատարող, նա ԱԺ-ում իր օգնական Դավիթ Առաքելյանին նշանակեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: