Կրեմլն արձագանքել է Դոնեցկի վրա ուկրաինական հրթիռային հարձակմանը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Դոնեցկի կենտրոնում ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռի հարվածը հարձակում է խաղաղ բնակչության վրա։
Ավելի վաղ Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտարարել էր, որ ուկրաինական «Տոչկա-Ու» հրթիռը գնդակոծել է քաղաքի կենտրոնը՝ Կառավարության շենքի մոտ»։
Դոնեցի տարածքային պաշտպանության շտաբից հայտնել են, որ հրետակոծության արդյունքում զոհվել է 20 մարդ, 9-ը՝ վիրավորվել։ Հանրապետության առողջապահության նախարարությունն իր հերթին հայտնել է 16 զոհվածի և 23 հոսպիտալացվածի մասին։
Պեսկովը նաև հավելել է, որ ուկրաինացի ազգայնականները գործում են «իրենց արտասահմանյան տերերի» մեթոդներով։