Ռուսաստանը չի բացառում վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի խոշոր քաղաքները
Ռուսաստանը չի բացառում ուկրաինական խոշոր բնակավայրերը «լիակատար վերահսկողության տակ» վերցնելը, հայտարարել են Կրեմլում։
«Ռուսական զինված ուժերը չեն բացառում Ուկրաինայում խոշոր բնակավայրերը լիարժեք վերահսկողության տակ վերցնելը՝ միաժամանակ ապահովելով բնակչության առավելագույն անվտանգությունը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը նաև ասում է, որ պատերազմի սկզբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է «չգրոհել քաղաքների ուղղությամբ, այդ թվում՝ Կիևը»։