Պուտինը թույլ է տվել օտարերկրյա ինքնաթիռների իրավունքների գրանցումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք քաղաքացիական ավիացիայի մասին, որը թույլ է տալիս գրանցել ռուսական ընկերությունների կողմից վարձակալած օտարերկրյա ինքնաթիռների իրավունքները, ինչպես նաև նրանց տրամադրել ներքին թռիչքային վկայականներ։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Դաշնության օդային օրենսգրքում և մի շարք օրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները թույլ են տալիս ռուսական ավիաընկերություններին պահպանել օտարերկրյա օդանավերը և հնարավոր դարձնել օդանավերի շահագործումը ներքին երթուղիներով:
Քաղաքացիական օդանավերի ատեստավորումը կիրականացվի սերտիֆիկացման կենտրոնների և փորձարկման լաբորատորիաների ներգրավմամբ, որոնց պահանջները կսահմանի տրանսպորտի նախարարությունը։