Արա, ումի՞ց եք վախենում, ավելի լավ է կյանքն արժանապատիվ ապրեք, մեռնեք, քան ապրեք թուրքի տակ. Արշակ Զաքարյանը կոչ է անում համախմբել
Պետք է ամեն ինչ մի կողմ դնել, համախմբել և ազատվել թուրքական վիլայեթության տանող այս իշխանություններից, պանթուրքական ծրագրի կատարածու այս իշխանություններից: Դա իմ անձնական կարծիքն է, ես դրա իրավունքն ունեմ: Ուզում եք 10, 100 անգամ դրա համար դատեք: Արա, ումի՞ց եք վախենում: Դուք վախկոտներից եք վախենում, հասկանո՞ւմ եք: Մի կյանք ունեք: Ավելի լավ է այդ կյանքն արժանապատիվ ապրեք, մեռնեք, քան ապրեք թուրքի տակ: Դրա համար պետք է դուրս գալ և պայքարել: Դա կռիվ է, պայքար է, որը պետք է հաղթել: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար Արշակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ պայքարի բոլոր միջոցներն արդարացված են, երկիրը, ինքնիշխանությունը պահելու, մեր սերունդներին ազատ, անկախ հայրենիքում ապրելու իրավունք տալու համար պայքարի ցանացած միջոց արդարացված է: Ուղղակի պետք է կազմակերպված համախմբվել: