Ռուս զինվորականները կրկին վնասել են Չեռնոբիլի ատոմակայանը սնուցող էլեկտրահաղորդման գիծը․ Ukrenergo
Ռուս զինվորականները կրկին վնասել են Չեռնոբիլի ատոմակայանը սնուցող էլեկտրահաղորդման գիծը, պնդում է Ukrenergo-ն։
«Երեկ՝ մարտի 13-ին, Ukrenergo-ի վերանորոգման խումբը վերանորոգել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը, որը սնուցում է Չեռնոբիլի ատոմակայանը և Սլավուտիչ քաղաքը։ Ժամը 19:07-ին գիծը հոսանքազրկվել է, և սկսվել է Չեռնոբիլի ատոմակայանի և Սլավուտիչ քաղաքի ենթակառուցվածքի էլեկտրամատակարարման վերականգնումը»։
Ընկերությունը պնդում է, որ չի հաջողվել ավարտել աշխատանքները, քանի որ ռուս զինվորականները կրկին վնասել են գիծը։