Ուկրաինան հայտարարում է Ռուսաստանի հետ բարդ բանակցությունների մասին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմն ավարտելու պայմանների վերաբերյալ այսօրվա բանակցությունները ծանր են ընթանում։
Երկու կողմերն էլ հստակեցված դիրքորոշումներ են հայտնում, սակայն կան տարաձայնություններ, հայտնում է РБК-Украина-ն՝ Twitter-ում վկայակոչելով նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակին։
«Կողմերն ակտիվորեն արտահայտում են իրենց դիրքորոշումները, արդեն հստակեցված: Բանակցությունները դժվար են ընթանում, բայց շարունակվում են: Տարաձայնության պատճառն այն է, որ մենք ունենք շատ տարբեր քաղաքական համակարգեր: Ուկրաինան ազատ երկխոսություն է վարում հասարակության հետ»,- նշել է Պոդոլյակը։