Պուտինը իր խոսքի տերն է. դրա համար էլ աջակցում ենք Ռուսաստանին. ակցիա` ՌԴ դեսպանատան դիմաց (տեսանյութ)
Հավաքվել ենք Ռուսաստանի դեսպանատան դիմաց, որ մեր աջակցությունը ցույց տանք Ռուսաստանին: Այս մասին ՌԴ դեսպանատան մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մի քաղաքացի։ Նա նշեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքի տեր մարդ է, դրա համար էլ նրան աջակցություն են հայտնում։
«Պուտինը դեռ 20 տարի առաջ է ասել, որ եթե հանկարծ որևէ մեկը փորձի նեղացնի իմ ժողովրդին, ինքը պատրաստ է թիկունք կանգնել իր ժողովրդին։ Նա դա ասել է ու հավելել, որ կապ չունի, թե որ պետության մեջ կապրի իր ժողովուրդը։ Հիմամ փաստորենմ հենց այդ վիճակն է, նա իր խոսքի տերն է լինում փաստացի։ Դոնբասում, Լուգանսկում 8 տարի շարունակ երեխեքին ու ծերերին սպանել են։ 8 տարի մարդ են սպանել, բայց ոչ մեկը, ոչ մի պետություն չի արձագանքել, իսկ հիմա, ինչպես ասում են, դանակը հասել է ոսկորին։ Ինքը իսկական ղեկավար է, երկրի իսկական ղեկավար, ամենակարևորը՝ խոսքի տեր»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութ