Մարիուպոլի մարդասիրական միջանցքը շարունակում է փակ մնալ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի տարբեր շրջաններից տարհանվել է 5550 մարդ, իսկ 6 օրում տարհանվել է ավելի քան 130.000 մարդ։
Միևնույն ժամանակ նա ասել է, որ Մարիուպոլի մարդասիրական միջանցքը շարունակում է փակ մնալ:
«Մենք արեցինք այն ամենը, ինչ անհրաժեշտ էր և ապահովեցինք լռություն։ Ռուսական զորքերը խափանել են բեռնափոխադրումները և ավտոբուսները, բայց մենք նորից կփորձենք, մինչև կարողանանք օգնել մեր ժողովրդին, քանի որ նրանք մերն են»։