Ավստրալիան պատժամիջոցներ կիրառեց ռուսաստանցի գործարարների դեմ
Ավստրալիայի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ կիրառել ռուս 33 գործարարի և նրանց ընտանիքների նկատմամբ՝ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ֆոնին։
Payne կայքում հրապարակված պատժամիջոցների ցանկում են գործարար Ռոման Աբրամովիչը, Գազպրոմ ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը, Ռոստեկի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, RDIF-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, Ռոսիա բանկի տնօրենների խորհրդի նախագահ Դմիտրի Լեբեդևը, PJSC Transneft–ի ղեկավար Նիկոլայ Տոկարևը և Իգոր Շուվալովը։
Հայտարարության համաձայն՝ պատժամիջոցները կիրառվել են այն մարդկանց նկատմամբ, ովքեր «անձնական հսկայական հարստություն են կուտակել», ինչպես նաև մեծ ռազմավարական և տնտեսական նշանակություն ունեն Ռուսաստանի համար։