Ռուսաստանում Instagram-ն արգելափակել են
Ռուսաստանում սահմանափակված է Instagram սոցիալական ցանցի մուտքը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռոսկոմնադզորին։
Ռուսների արգելափակման մասին ծանուցվել է նաև հանրային ծառայությունների պորտալի միջոցով։
Որոշ պրովայդերների բաժանորդների համար արգելափակումը սկսվել է սահմանված ժամկետից մի փոքր շուտ։ Ըստ Down Detector ծառայության՝ Instagram-ի օգտատերերը հայտնել են մարտի 13-ի օրվա ընթացքում խափանումների մասին, սակայն զանգվածային բողոքներ են սկսվել Մոսկվայի ժամանակով ժամը 19։00-ից հետո։