Մակրոնն ու Բայդենը պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման շուրջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ: Այս մասին հայտնում է TACC-ը:
Ինչպես պարզաբանել են Ելիսեյան պալատում՝ կողմերը պայմանավորվել են խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ արդեն իսկ ընդունված պատժամիջոցները, ինչպես նաև աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և համատեղ ընդունել «բոլոր օգտակար նախաձեռնությունները ռազմական գործողությունները դադարեցնելու համար»։
Բացի այդ, պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շարունակությունը։
Զրույցում Մակրոնը նաև իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայում ամերիկացի լրագրող Բրենտ Ռենոյի մահվան կապակցությամբ։