Զելենսկին հայտարարել է 1300 ուկրաինացի զինվորի մահվան մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանցի լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի մոտ 1300 զինծառայող է զոհվել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում: Այս մասին գրում է РИА Новости-ն։
ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում ավելի քան 1200 խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել։
Ավելի վաղ Զելենսկին ստորագրել էր օրենք, որը թույլ է տալիս ուկրաինացիներին ռազմական դրության ժամանակ օգտագործել սեփական զենքը։