Կայացել է Պուտին-Մակրոնի-Շոլց քննարկումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել է Ուկրաինայի նկատմամբ ռուսական պահանջների իրականացման համար մշակվող համաձայնագրերի հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի նախագահը մանրամասն անդրադարձել է վերջին օրերին տեսաֆորմատով ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների բանակցությունների շարքին»,- նշել են մամուլի ծառայությունից։
Կողմերը քննարկել են նաև հումանիտար իրավիճակը հատուկ ռազմական գործողության շրջաններում, հավելել են Կրեմլից։
«Պուտինը տեղեկացրել է իրերի իրական վիճակի մասին։ Մասնավորապես, վկայակոչվել են Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտման բազմաթիվ փաստեր, Վլադիմիր Պուտինը հորդորել է Էմանուել Մակրոնին և Օլաֆ Շոլցին, ազդել Կիևի իշխանությունների վրա, որպեսզի նման հանցավոր գործողությունները կասեցվեն»,-ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: