Վրաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին
Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 20-ից 25-ը ՆԱՏՕ-ի երկրների հետ երկրի համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվելու։
«Վրաստանի պաշտպանության ուժերը ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ կանցկացնեն Վրաստան-ՆԱՏՕ Համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնի (JTEC) տարածքում։ Բազմազգ զորավարժություններին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 23 երկրների ներկայացուցիչներ»,- հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունից։