Արևմուտքի պատժամիջոցները կապված չեն Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ․ Սերգեյ Ռյաբկով
«Արևմուտքի պատժամիջոցները կապված չեն Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ, առանց դրա արևմտյան երկրների իշխանություններն այլ պատճառներ կգտնեին իրենց ծրագրերն իրականացնելու համար»: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստվում էր այս իրավիճակին, ինչը հիմա նկատվում է։
«Եթե ռազմական գործողություններ չլինեին, եթե հնարավոր լիներ գոնե հարաբերականորեն կարգավորել իրավիճակը «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների» շուրջ, ապա, կարծում եմ, միևնույն է, Վաշինգտոնն ու նրա կամակատարները կգտնեին այս ամենն իրականացնելու պատճառ»,- ասել է նա։