Ադրբեջանն ու Հայաստանը կշահեն Զանգեզուրի միջանցքի բացումից. Բայրամով
«3+3 ձևաչափով համագործակցության հարթակի մասնակիցները շահագրգռված են հաղորդակցման կապեր բացելու հարցում։ Ադրբեջանն ու Հայաստանը կշահեն Զանգեզուրի միջանցքի բացումից»։ Այս մասին Անթալիայում 2-րդ դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է Report-ը։
Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ Զանգեզուրի միջանցքի գործարկումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր վեց երկրների համար։
«Ոմանք ասում են, որ Վրաստանը մնալու է Զանգեզուրի միջանցքից դուրս։ Այնուամենայնիվ, դա այդպես չէ: Վրաստանը նույնպես կկարողանա օգտվել դրանից։ Վրաստանի և Իրանի միջև այս պահին երկաթուղային գիծ չկա։ Երկու երկրների միջև Զանգեզուրի միջանցքի ստեղծումից հետո կստեղծվի երկաթուղային հաղորդակցություն»,- ասել է նախարար Բայրամովը։