Մեր հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական.Չավուշօղլուն խոսել Միրզոյանի հետ հանդիպման մասին
«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին մեր հրավերն ընդունելու և Անթալիայում դիվանագիտական համաժողովին մասնակցելու համար»։ Այս մասին հանդիպումից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նա ասել է, որ Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումը բաց հարթակ է բոլորի համար։
«Մեր հանդիպումը չափազանց արդյունավետ էր և կառուցողական։ Նախագահ Էրդողանի և վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներից հետո սկսվեց հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հատուկ ներկայացուցիչներ նշանակվեցին և երկու անգամ հանդիպեցին՝ Մոսկվայում և Վիեննայում։ Նրանք քննարկում են հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված քայլերը։ Այսօր մենք սա էլ ենք քննարկել»,- ասել է նախարարը։