Կիևի կենտրոնում շարունակվում են հրետակոծությունները
Մարտի 12-ի առավոտյան ռուսական զորքերի գնդակոծության արդյունքում մայրաքաղաքում երկու հրդեհ է բռնկվել՝ քաղաքի կենտրոնում և ծայրամասերում։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ռուսական հրետակոծության հետևանքով հրդեհվել է վարչական շենքի տանիքը, հրդեհ է բռնկվել ավտոտնակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, ժամը 6:17-ին արկի հարվածի հետեւանքով հրդեհվել է փողոցում գտնվող 4 հարկանի գրասենյակային շենքի տանիքը։ Զոհեր և վիրավորներ չկան։