Թուրքմենստանում սկսվել են արտահերթ նախագահական ընտրությունները
Թուրքմենստանում շաբաթ օրը ժամը 07:00-ին բացվել են 2577 ընտրատեղամասեր արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկության համար, որոնք կտևեն մինչև ժամը 19:00-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Քվեարկություն է ընթանում նաև արտասահմանում Թուրքմենստանի դիվանագիտական և հյուպատոսական գրասենյակներում բացված 41 ընտրատեղամասերում։
Երկու ժամում ընտրություններին մասնակցությունն արդեն 25,24% էր։