Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից

Ուժեղ Ռուսաստանը բխում է նաև Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից, իսկ Ռուսաստանի թուլացման դեպքում կարող եք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան»․ Շարմազանով

Ուժեղ Ռուսատանը բխում է Հայաստանի ու Արցախի շահերից…Թեմային է անդրադարձել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում։

«Հայաստանում գործող «սորոսահաճո» քարոզչամեքենան փորձում է կեղծ թեզ շրջանառության մեջ դնել, թե որքան Ռուսաստանն ուժեղ է, այնքան Թուրքիայի դերը կարևորվում է։ Հետևաբար, եթե ռուսները թուլանան, Արևմուտքը թույլ չի տա թուրքերի հզորացումը։ Սա ոտքից գլուխ կեղծ թեզ է։

1917-ին Ռուսական կայսրությունը փլուզվեց,բայց Թուրքիան գրավեց ոչ միայն Արեւմտյան Հայաստանը,այլ նաև հասավ մինչեւ Ալեքսանդրապոլ եւ Ղարաքիլիսա,իսկ Բաթումի պայմանագրով Հայաստանին հատկացրեց ընդամենը 10.000 քառակուսի կմ տարածք: Եվ ինչպես իրավացիորեն նշում էին ժամանակի գերմանացի պատմաբանները՝ հայերը Սեւանա լճում լողալու տարածք ունեին,բայց չորանալու՝ ոչ։

Ավելին. 1920-ին ԱՄՆ-ն փաստացի հրաժարվեց իրեն հատկացված Հայաստանի «մանդատից», որևէ զինվոր չուղարկեց Հայաստանը պաշտպանելու և ընդամենը հետեւում էր,թե ինչպես են թուրքերը գրավում Արեւելյան Հայաստանը,որի արդյունքում կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը։

Իսկ այդ պայմանագրով Հայաստանը փաստացի վեր էր ածվում «թուրքական վիլայեթի»։
Ո՞վ թույլ չտվեց,որ Հայաստանը դառնա «թուրքական վիլայեթ»։

Հաստատ ոչ Արևմուտքը։

Հանրահայտ փաստ է,որ1990-ականների սկզբին թուրքերը պատրաստ էին հարվածել նաեւ Հայաստանին,նույնիսկ Թուրքիայի նախագահ Օզալը դիտարկում էր «մի քանի ռումբ պայթեցնել Հայաստանի տարածքում»:

Քննարկվում էր նաեւ Նախիջեւանից թուրքական ուժերի հարձակումը Հայաստանի վրա, բայց դա թույլ չտվեց Ռուսաստանը եւ անձամբ մարշալ Շապոշնիկովը 1992-ի մայիսի 20-ին՝ իր կտրուկ հայտարարությամբ։ Արցախյան պատերազմի ժամանակ Ռուսաատանը մեզ մեծ ռազմական օժանդակություն է ցուցաբերել։ Իհարկե եղել են նաեւ խնդիրներ,բայց թուրքական սպառնալիքի գլխավոր զսպող ուժը Ռուսաստանն է։

44 -օրյա պատերազմի ժամանակ ու՞ր էր Արևմուտքը, ինչո՞ւ իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի ձեռքը չէր «բռնում»։ Ո՞վ կանգնեցրեց պատերազմը։ Արևմուտքը, թե՞ Ռուսաստանը։

Իսկ պատերազմն ավելի շուտ կդադարեր , ավելի քիչ զոհերով ու ավելի լավ պայմաններով, եթե Փաշինյանն ընդուներ 2020-ի հոկտեմբերի 19-ի Պուտինի առաջարկը։

Այսօր ո՞ւմ զոքերն են Արցախի մնացած մասը պահում, որ ադրբեջանցիները չմտնեն Ստեփանակերտ։

Մի հատ ձեր Նիկոլին հարցրեք՝ եթե ռուս խաղաղապահները չլինեին, վտանգ կա՞ր, որ ամբողջ Արցախն ու Հայաստանի մի մասը թուրք-ադրբեջանական զորքերն օկուպացնեին։

Ուստի պարզ եւ հստակ է . Ուժեղ Ռուսաստանը բխում է նաեւ Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի շահերից, իսկ Ռուսաստանի թուլացման դեպքում կարող եք ասել՝ բարի գալուստ «էրմենիստան»»,-գրել է նա։