Ինչպես են մարդիկ խուճապահար դատարկում «Երևան սիթիի» ապրանքների դարակները (ֆոտո, վիդեո)
Օպերատոր Միլենա Պողոսովան ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ և հրապարակել տեսանյութ` Երևան սիթի ի ցանցի խանութներից մեկում տեղի ունեցող եռուզեռից։
Մարդիկ խուճապային վիճակում են ու իրար հերթ չտալով` դատարկում են ապրանքների դարակններն ու լցնում սայլակները։
Իհարկե չի բացառվում, որ այս խուճապն առաջացել է Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով, սակայն փաստն այն է, որ ՀՀ֊ում գոնե առայժմ, տնտեսական ճգնաժամ չկա ու չի բացառվում, որ այն կառաջանա միայն քաղաքացիների հենց նման պահելաձևի հետևանքով. մեկի ագահության հետևանքով, մյուսը կարող է քաղցած մնալ։
Սա մի կողմից, մյուս կողմից էլ, ինչպես նկատել է Միլենա Պողոսովան, այս կերպ օգնում են հարստանալ Լֆիկին ( Սամվել Ալեքսանյանին) ու նրա նմաններին։
«Մի քիչ էլ խուճապի ու խուճապային գրոհների մասին։ Ինչպես Օդեսայում են ասում` я с вас смеюся! (Ես ծիծաղում եմ ձեր վրա)...
Դադարեցրեք. ամեն ինչ կա! Դուք պարզապես օգնում եք գումար վաստակել Լիֆիկին ու նրա նմաններին»,-գրել է նա: