Ռուսաստանը միջուկային շանտաժի երկու տարբերակ է մշակում
«Ռուսաստանը միջուկային շանտաժի երկու տարբերակ է մշակում՝ Ուկրաինային մեղադրելու համար»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական տնօրինության ղեկավար Կիրիլ Բուդանովը, փոխանցում է «European Truth»-ը։
Նա նշել է, որ Կիևը տեղեկատվություն ունի երկու տարբերակի մշակման մասին։
«Որն են նրանք ընտրում, ամբողջովին կախված է նրանցից: Առաջինը ռադիոակտիվ անտառների լայնածավալ այրումն է, ռադիոակտիվ ամպ անմիջապես կբարձրանա ու կգնա այն ուղղությամբ, որտեղ փչում է քամին։ Երկրորդը միջուկային պահեստի դեմ հրետանու կիրառումն է։ Արդյունքը նույնն է լինելու. ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դեպքում Ռուսաստանի ղեկավարությունը նպատակ ունի մեղադրել Ուկրաինային»,- ասել է Բուդանովը։