Շվեյցարիան փակում է երկինքը Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական ինքնաթիռների համար
«Շվեյցարիան, Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված, փակում է երկինքը Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմական ինքնաթիռների համար», ինչպես նաև այլ երկրների ռազմական ինքնաթիռների համար, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում հակամարտող կողմերին։
Բացառություն են լինելու հումանիտար թռիչքները, ասվում է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի կայքում։
Օտարերկրյա ռազմական կամ կառավարական ինքնաթիռների կողմից Շվեյցարիայի օդային տարածքի օգտագործումը պահանջում է դիվանագիտական թույլտվություն, ինչը հատուկ դեպքերում պահանջում է Դաշնային խորհրդի հավանությունը, ասվում է հայտարարության մեջ։