Անթալիայում հանդիպել են Էրդողանն ու Նազարբաևը
Դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բանակցություններ է վարել Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում են ղազախական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ղազախստանի նախկին ղեկավարը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ֆորումին մասնակցելու հրավերի համար՝ ընդգծելով այս իրադարձության կարևորությունը ընթացող գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։
Իր հերթին Էրդողանը նշել է Նուրսուլթան Նազարբաևի նշանակալի ներդրումը ղազախ-թուրքական հարաբերությունների ձևավորման և զարգացման գործում և բարձր է գնահատել Նազարբաևի գործունեությունը թյուրքական աշխարհի երկրների ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման և խորացման գործում։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի ամենահրատապ հարցերի շուրջ՝ ընդգծելով Ուկրաինայում ռազմական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու և միջպետական երկխոսության վերականգնման շարունակական ջանքերի կարևորությունը։