Խարկովում ոչնչացվել է ռուսական ռազմական տեխնիկա. Korrespondent
Խարկովի մարզի Չուգուևսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերը ոչնչացրել են ռուսական բանակի ռազմական տեխնիկայի շարասյունը։ Այս մասին ուրբաթ՝ մարտի 11-ի երեկոյան, հայտարարել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, գրում է korrespondent.net-ը։
«Պաշտպանության շտաբի տվյալներով՝ հակառակորդի ոչնչացված տեխնիկայի թվում եղել են տանկեր, մարտական մեքենաներ։ Ուկրաինայի Զինված ուժերը նաև ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը։ Մի քանի ռուս զինվորներ, թողնելով իրենց տեխնիկան, անհետացել են անտառում։
Տեղի բնակիչներին խնդրում են զգոն լինել և հնարավորության դեպքում տեղեկացնել ռուս զինվորականների գտնվելու վայրի մասին։