ԱՄՆ-ը մտադիր էր Սիմֆերոպոլում կենսաբանական լաբորատորիա բացել. Ղրիմի փոխվարչապետ
Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտնել է, որ թերակղզում Ուկրաինայի կազմում գտնվելու ընթացքում ԱՄՆ-ը նախատեսում էր բացել իր կենսաբանական լաբորատորիան` Սիմֆերոպոլում։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի տարածքում գտնվող Պենտագոնի գաղտնի լաբորատորիաներում ամերիկացի գիտնականները երկար տարիներ աշխատել են կենսազենքի ստեղծման վրա։
«Ղրիմը տեղյակ է այս թեմայի մասին, քանի որ Միացյալ Նահանգները նախատեսում էր ստեղծել նույն լաբորատորիան թերակղզում, և միայն Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի Դաշնության հետ՝ 2014 թվականի մարտին, կանխեց Ղրիմում պաթոգեններ ստեղծելու ծրագրերի իրականացումը»,-ասել է Մուրադովը: