Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Մամուլ

Բա հիմա լեզուներդ ինչո՞ւ եք կուլ տվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վերջին օրերին Արցախի սահմաններին լարվածության սրացման նոր փուլ է սկսվել։ Ադրբեջանը նորից ինտենսիվ կերպով սադրանքների է դիմում։ Սկզբում հակառակորդի զինծառայողներն Արցախի՝ պատերազմի արդյունքում սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներին բարձրախոսով հորդորում էին հեռանալ և գյուղատնտեսական, ինժեներական աշխատանքներ չկատարել, ապա հակառակորդի նոր սադրանքների հետևանքով Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկվեց բնական գազից։ Տները, հիվանդանոցները, դպրոցները մնացին առանց ջեռուցման, իսկ արտադրամասերի ու սննդի օբյեկտների գործունեությունը խաթարվեց։ Եվ անգամ Արցախի բնակչության համար ստեղծված այսպիսի անմարդկային պայմաններում ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չէին տալիս մտնել վթարված գազատարի տարածք։

Դրան էլ գումարվեցին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի ակտիվ խախտումները, որոնց արդյունքում զոհ և վիրավոր ունեցանք։ Հասկանալի է, որ Արցախի հայաթափմանը հասնելու իր նպատակն իրականություն դարձնելու համար Ադրբեջանը միջոցների միջև խտրականություն չի դնում և արդեն անցել է թույլատրելիության բոլոր սահմանները, որի դեպքում համարժեք արձագանք տալը դարձել է ուղղակի անհրաժեշտություն։ Առաջին հերթին այդ արձագանքը պետք է հնչեր դիվանագիտական հարթակից, որպեսզի միջազգային հանրությունը արձագանքեր արցախահայությանը բնաջնջելու Ադրբեջանի մտադրությանը և ճնշում բանեցներ Ալիևի ռեժիմի վրա։ Օրինակ՝ վերջին օրերին Փաշինյանը մեկնել էր Փարիզ, և Մակրոնի հետ հանդիպումը ամենապատեհ առիթն էր կոնկրետ դրվագներով Ադրբեջանի սադրիչ գործողություններից խոսելու և դրանք ներկայացնելու համար։

Բայց եթե Փարիզում համարձակություն չուներ այդ մասին խոսել, և ընդամենն ինչ-որ լղոզված անդրադարձ եղավ «սրացումների անթույլատրելիության» մասին, ապա գոնե Հայաստան վերադառնալուց հետո կարող էր խոսել։ Եվ իսկապես, կառավարության նիստում նա խոսեց Արցախում իրադրության լարվածության մասին։ Սակայն դա սոսկ արձանագրում էր, ու ոչ ավելին: Փաշինյանը հայտարարեց, թե զերծ կմնա այս պահին Արցախում տիրող իրավիճակին և գազատարի խափանմանը գնահատական տալուց` փորձելով կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ինչպես տեսնում ենք, այս անգամ ևս Փաշինյանը «խնայեց» Ադրբեջանին։ Սակայն ավելի լավ կլիներ, եթե Փաշինյանն ընդհանրապես Արցախի շուրջ լարվածությանը չանդրադառնար, քան ոչինչ չասող ու ձևական հայտարարություն աներ։

Հարց կարող է առաջանալ, թե ի՞նչ է պատահել Փաշինյանի հետ, որն ամեն անգամ ԱԺ ամբիոնից «առյուծ է կտրում», մատ է թափ տալիս և գոռգոռում։ Ստացվում է, որ երբ Փաշինյանը պետք է ընդդիմությանը պատասխանի, սկսում է հոխորտալ ու սպառնալ, իսկ երբ գալիս է հակառակորդին արձագանքելու ու իրավիճակին գնահատական տալու պահը, լեզուն կուլ է տալիս։ Հաջորդ հարցը. իսկ ո՞ւր է այս իշխանությունների դիվանագիտությունը։ Մի՞թե Փաշինյանի թեթև ձեռքով դեսպան դարձած քպականները միայն պաշտոնները վայելելու համար են նշանակվել։ Ինչո՞ւ դեսպանները հանդիպումներ չեն նախաձեռնում ընդունող երկրների պաշտոնական շրջանակների հետ՝ ներկայացնելու Արցախում ստեղծված իրավիճակը։ Չնայած միամտություն է կարծելը, թե մեր դիվանագիտական կորպուսն ինչ-որ քայլեր կարող է ձեռնարկել, քանի որ վաղուց ԱԳՆ-ն խաղից դուրս վիճակում է և պարզապես դակում է մեկ անձի որոշումները: Ավելին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարում է, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը Հայաստանի կառավարության օրակարգային առաջնահերթություններից է, սակայն այդպես էլ Արցախի կարգավիճակի ամրագրման հետ կապված ոչ մի խոսք չի ասում։

Փոխարենը, Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի համատեքստում ոչ միայն Արցախյան հակամարտությունը համարում են ավարտված, այլև ամեն անգամ առաջ են քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը։ Եվ դրան ի պատասխան՝ Փաշինյանը կառավարության նիստում մեծ ուրախությամբ արձանագրում է, թե թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ։ Մի խոսքով, «նույն ջուրը, նույն ջրաղացը»: Այնինչ, հենց այժմ պետք է քայլեր ձեռնարկել հակառակորդին կանգնեցնելու համար, քանի դեռ իրավիճակը ավելի չի խորացել։

Պարզ է, որ Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունից ու մեծացնել լարվածությունն Արցախում, ինչու չէ՝ նաև առիթ ստեղծել ռազմական էսկալացիայի համար։ Պատահական չէ, որ Ադրբեջանի իշխանական լրատվամիջոցները փորձում են վարկաբեկել նաև ռուս խաղաղապահներին՝ մասնավորապես ընդգծելով, թե խաղաղապահների հրամանատարությունն անաչառ չէ։ Այս առումով ռուսական կողմի հետ մեծ աշխատանքի տեղ կա, սակայն Փաշինյանի՝ Հայաստանում իշխանության գտնվելու հանգամանքը կարծես թե «նվեր» է հակառակորդի համար։ Ադրբեջանը կարող է ամեն անգամ սադրանքների դիմել ու, ոչինչ չտալով, նորանոր զիջումներ կորզել Հայաստանից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: