Ո՞ւմ մոտ կասկած կա, որ այս իշխանությունները եկել են մեկ խնդիր լուծելու՝ դեպի Թուրքիա. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
«Այն, ինչ անում է Թուրքիան և նրան էլ հետևում է Ադրբեջանը, հատվածական բնույթ չի կրում, այլ հետևողական, բավականին լավ մտածված, պլանավորված ցեղասպանական քաղաքականութուն է»: Այս մասին ասաց իրավապաշտպան, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմը եղել է այն պատճառով, որ Հայաստանում իշխանության եկած ուժը բոլոր ուղղություններով իրականացնում էր պետության թուլացումը՝ թիրախավորելով բանակը, այն անձանց, ովքեր հերոսական ազգային ազատագրական պատերազմում հաղթող էին դուրս եկել:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ պատահական չի ասում այդ մասին, քանի որ եղել է տարբեր պեություններում, հանդիպել եվրոպական բարձրաստիճան չինովնիկների հետ և կրկնում է այն, ինչ մի անգամ ասել է մի բարձրաստիճան պաշտոնյա, երբ իրեն հարցնում էր, թե ինչո՞ւ Հայստանը չի ուզում բարեկամանալ Թուրքիայի հետ, քանի որ այն ուղիղ ճանապարհ է դեպի եվրոպա:
«Հիմա ո՞ւմ մոտ կասկած կա, որ այս իշխանությունները եկել են մեկ խնդիր լուծելու համար, այն է՝ ամբողջովին փոխել մեր զարգացման ուղին՝ թեքելով մեզ դեպի Թուրքիա»,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը և հիշեցրեց, որ դրա համար իշխանությունները համաձայնել են կատարել երեք հայտնի պայմանները՝ Արցախի բռնակցումն Ադրբեջանին, հրաժարվենլ ցեղասպանություն եզրույթից՝ հավասարեցնելով հայերի մեղքը, Թուրքիայի գրավոր գրված և հաստատված ցեղասպանության ռազմավարության հետ: