Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաև պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում․ Շարմազանով
Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ակնհայտ է, որ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը նաեւ պարենային լուրջ խնդիրներ է առաջացնում։
Արդեն իսկ կան ահազանգեր, որ առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ։
Մարդիկ համոզված չեն, որ մեկ շաբաթ անց կարող են այդ ապրանքները հայթայթեն։
Ինչքա՞ն ալյուրի, շաքարավազի, ձեթի, աղի եւ այլ առանցքային պարենամթերքների պաշար ունի Հայաստանը։
Առհասարակ պաշար ունի, թե՞ ՝ոչ։
Ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ։
Մարդկանց շրջանում աստիճանաբար պանիկա է հասունանում, իսկ պատկան մարմինները լռում են»։