Առաջ Ադրբեջան` մինչև լիարժեք հաղթանակ. ուկրաինացի պաշտոնյան ողջունել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի ու Արցախի վրա
«Ես միշտ հավատացել եմ քեզ, Ադրբեջա՛ն, առաջ մինչև վերև` լիարժեք հաղթանակ:
P.S. Առանց մանրամասների, կարծում եմ՝ շուտով դրա մասին կլսեք բոլոր լրատվականներում»:
Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Դնեպրոպետրովսկի քաղաքային խորհրդի բարեկարգման տեսչության պետ Ռուսլան Մորոզը:
Նա հետո իր գրառումը թվիթերից հեռացրել է, սակայն հայտնի լրագրող, Թուրքիայում նախկին դատապարտյալ Լինդսեյ Սնելը հասցրել է կիսվել դրանով:
«Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Արցախում և Հայաստանում վերջին 2 օրվա ընթացքում սրվել են»,- նշել է լրագրողը:



,
A Ukrainian official apparently posted (and deleted) this today.
— Lindsey Snell (@LindseySnell) March 10, 2022
"I always believed in you, Azerbaijan. Go ahead until the final victory.
P.S. No details, I think it will be known soon."
Azerbaijan's ceasefire violations in Artsakh and Armenia have escalated in the last 2 days. pic.twitter.com/qki0LYBGea