Լուկաշենկոն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Ուկրաինայում «հատուկ գործողության» հետ կապված ներկայիս իրավիճակը հնարավորությունների ժամանակ է, և մարդիկ վեց ամսվա կամ մեկ տարվա ընթացքում կմոռանան դժվարությունների մասին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Ես տեսնում եմ, թե ինչպես են իրենց պահում մեր մարդիկ, ձեր մարդիկ: Եթե մենք հասնենք մեր նպատակին, հավատացեք ինձ, վեց ամսից, մինչև տարեվերջ, մարդիկ կմոռանան, որ դա եղել է», - ասել է Լուկաշենկոն: