Ռուսաստանը 328 «Իսկանդեր» և «Կալիբր» հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ
Պատերազմի 16 օրվա ընթացքում Ռուսաստանը 328 ցամաքային և ծովային օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր» և «Կալիբր» հրթիռ է արձակել Ուկրաինայի խաղաղ քաղաքների և գյուղերի ուղղությամբ, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը:
Զալուժնին նշել է, որ այդ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում են և պահանջում են հետաքննություն Հաագայի տրիբունալի կողմից։