Ուկրաինական իրադարձությունները չպետք է վերածվեն ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ուկրաինական իրադարձությունները չպետք է վերածվեն ՆԱՏՕ-ի պատերազմի՝ Ռուսաստանի հետ: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ նրա խոսեքրեը մեջբերել է CNN Turk-ը։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն կտրուկ է արձագանքել Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի գործողություններին, և որ «մեծ պայքար է մղվում օկուպացիոն ուժերի դեմ»։
Միաժամանակ Ստոլտենբերգն ընդգծել է, որ հակամարտությունը չպետք է վերածվի պատերազմի՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, քանի որ դա մեծ զոհերի կհանգեցնի։
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի մտցնի ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի տարածքի վրա։ Նրա խոսքով՝ այս մտքի հետ համակարծիք են դաշինքի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:
Նշվում է, որ նաև, այսպիսով Բրյուսելը մերժել է Ուկրաինայի ղեկավարությանը երկրի տարածքի վրա ոչ թռիչքային գոտի մտցնելու համառ խնդրանքը։