Ժիրինովսկուն դուրս են բերել դեղորայքային քնից. մանրամասներ՝ նրա առողջական վիճակի մասին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն դուրս են բերել դեղորայքային քնից: Այս մասին գրում է TACC գործակալությանը՝ հղում տալով իր աղբյուրին:
Մարտի 8-ին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Ժիրինովսկու վիճակը շարունակում է ծանր մնալ, դինամիկան՝ բացասական։
Հաղորդվել է, որ քաղաքական գործիչը միացված է արհեստական շնչառության սարքին և գտնվում է բժշկական ինդուկտիվ կոմայի մեջ, իսկ արյան թթվածնով հագեցվածությունը նվազում է 96%-ից մինչև 88%։
Լաբորատոր հետազոտությունները, բացառությամբ մի քանի ցուցանիշների, նորմալ են։